Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեսախցիկները ֆիքսում են արագության ռեժիմը խախտող ավտոմեքենաների: Սակայն տեսախցիկներից մեկը նաև ցածրությամբ թռչող բադի է լուսանկարել: Նշվում է, որ երեք օր անց տեսախցիկը ևս մեկ թռչունի է լուսանկարել:

Թռչունը ճանապարհային ծածկույթի վրայով թռել է 52կմ/ժ արագությամբ: Իսկ մայրուղու տվյալ հատվածում չպետք է գերազանցել 30կմ/ժ արագությունը: Հենց այդ պատճառով տեսախցիկն արձագանքել է թռչունին:
Ոստիկանները չեն կարող ասել`արդյոք դրանք տարբեր թռչուններն են, թե միևնույն բադն է:








































