ՌԴ Վլադիմիրի մարզի Սուզդալ քաղաքում Պուտինի այցի պատվին նախապատրաստություններ էին իրականացվել: Bigpicture.ru պորտալը ֆոտոշարք է ներկայացնում տների երեսապատման վերաբերյալ: Պուտինի այցը սպասվում էր նոյեմբերի 7-8-ը, երբ նա պիտի մասնակցեր ՏԻՄ ղեկավարների համառուսական հավաքին, սակայն այդպես էլ չայցելեց Սուզդալ:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են ոչ բարեկարգ շինությունները քողարկվել բարեկարգ շենք պատկերող պատկերազարդ պաստառներով: Լուսանկարներում երևում են նույնիսկ ամրացման կոճգամները:
Թե որքան է ծախսվել այս ցուցադրության համար, չի հաղորդվում: