Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հաջորդ տարի որոշում կկայացնի ծխախոտատուփերի վրա ստանդարտացման միասնական համակարգ մտցնելու մասին՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Նման հայտարարությունը վրդովեցրել էր հակածխախոտային խմբերին, իսկ երկրի վարչապետին մեղադրել էին ծխախոտյին լոբբիստների հետ կապի մեջ:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի տեղակալ Ջեյն Էլիսոնը հայտարարել է, որ կառավարությունը կմտցնի ստանդարտ փաթեթավորման տուփեր ծխախոտային արտադրանքի համար, եթե հարցի մասշտաբային ուսումնասիրությունից հետո ստացվեն բավականաչափ հիմքեր այդ միջոցառման իրականացման համար:







































