Մերձդնեստրյան չկարգավորված հակամարտությունը չի խանգարի Մոլդովայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո:
«Մեզ համար Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կախված չի լինի Մերձդնեստրի հակամարտության կարգավորումից: Երբ բոլոր ընթացակարգերը կատարվեն, մենք կստորագրենք այն 2014թ. ընթացքում՝ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է վան Ռոմպեյը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԽ-ն աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը:







































