«Եղավ կայծը, և մասնակցությունը եղավ այն, ինչ սպասելի էր կայծի դեպքում։ Մենք ի սկզբանե եղել ենք այս պրոցեսի ակտիվ կազմակերպիչը, մասնակիցը և այդպես էլ շարունակելու ենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ այսօր երիտասարդները փորձում են կերտել իրենց ապագան, այն Հայաստանը, որը պետք է լինի և՛ ազատ, և՛ արդար։ Իշխանությունը, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պետք է հրաժարական տա, պետք է նշանակվի ժամանակավոր կառավարություն և պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Նպատակը՝ կառավարման նոր համակարգի ստեղծումն է։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































