Քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Դրանից անմիջապես հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ վաղը՝ ապրիլի 24-ն է և Հայաստանի համար կարևոր օր է, իրավունք չունենք պառակտված հանդես գալու՝ միակ ելքը երկխոսությունն է:
«Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար: Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ՝ մենք այնքան տրամաբանություն և սթափություն կունենանք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն կա, չլուծված հարցեր կան՝ կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:







































