Դևիդ Բեքհեմի երեք որդիները՝ Բրուկլինը, Կրուզը և Ռոմեոն, եղել են նրա մի շարք նվաճումների ականատեսը: Այս մասին են վկայում ընտանեկան հիշարժան լուսանկարները:
«Պատճառը, որ ես այդքան ջանասիրաբար եմ աշխատում և ցանկանում այդքան նվաճումներ ունենալ, իմ երեխաներն են»,- ասել է Բեքհեմը:
Նա բացահայտել է երեխաներ շուտ ունենալու իր նպատակը. «Ես ցանկանում էի երեխաներ ունենալ, որպեսզի նրանք իմ կարիերան ապրեն ինձ հետ»,- ասել է նա:
Նշենք, որ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների չորրորդ երեխան աղջիկ է՝ Հարփերը, որն իր գեղեցկությամբ ու հոր հանդեպ տարածած սիրով հայտնվել է պապարացների ուշադրության կենտրոնում:











































