Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, Ալմաս Աշտարակ երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Սա Ջումեյրա լճի մոտ գտնվող ամենաբարձր շենքն է, որ տեղակայված է արհեստական կղզու վրա։ Շենքից տարհանել են առնվազն 100 մարդու։

Քաղաքային իշխանությունների մամլո ծառայությունից հաղորդել են, որ տուժածներ չկան։

Շենքի 68-րդ հարկում գտնվում են թանկարժեք քարերի մշակմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունները։ Մինչև 2009 թվականը երկնաքերը եղել է քաղաքի ամենաբարձր շենքը։










































