Ֆրանսիայի ոստիկանությունը տարհանել է Մոն–Սեն–Միշել կղզու զբոսաշրջիկներին մի տղամարդու պատճառով, ով անվտանգության ուժերի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, օպերացիան սկսել են զբոսաշրջային ավտոբուսի գիդերից մեկի հաղորդագրությունից հետո՝ տղամարդու մասին, ով ուղևորության ընթացքում ոստիկանության հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։
«Ես պատրաստվում եմ ոստիկան սպանել»,– իբր գոռացել էր տղամարդը։
#MontSaintMichel pic.twitter.com/Y2kf8sCrkF
— mykun (@mykungogo) April 22, 2018
Դրանից հետո նա իջել է ավտոբուսից։ Նրա տեղաշարժը մի որոշ ժամանակ գրանցել են տուրիստական վայրերում անվտանգության տեսախցիկները, սակայն հետո նա անհետացել է տեսադաշտից։
Ոստիկանությունը որոշել է տարհանել զբոսաշրջիկներին Մոն–Սեն–Միշել աբբայության ստորոտին գտնվող գյուղից, իսկ աբբայությունը փակել են։
Տեղի բնակիչներին ոստիկանությունը խնդրել է տանը մնալ։










































