Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնութագրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին որպես ուժեղ առաջնորդի, ով ձգտում է հզորացնել իր երկիրը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Մակրոնը գտնում է, որ ռուսաստանցիները հպարտանում են իրենց նախագահի քաղաքականությամբ։
«Նա ուժեղ է և խելացի, բայց միամիտ չլինեք։ Նա տրամադրված է միջամտել մեր դեմոկրատիաներին։ Դրա համար ես գտնում եմ, որ մենք երբեք չպետք է թույլ լինենք Պուտինի հետ։ Եթե դուք թույլ եք, նա դա կօգտագործի»,– ասել է Մակրոնը։










































