Վիլնյուսում Արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրերի ստորագրման միջոցառումն ավարտվեց. Ուկրաինան չստորագրեց Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը միաժամանակ հանդիպումներ է ունենում ԵՄ ներկայացուցիչների հետ: Յանուկովիչը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը քննարկել է նոր առաքելություն ստեղծելու մասին հարցը, որը կգլխավորեն Գերմանիայի ներկայացուցիչները:
Վիլնյուսում չեն բացառում, որ գագաթնաժողովին կստորագրվի նոր հռչակագիր, որը կսահմանի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղորդել է, որ ԵՄ առաջարկը Ուկրաինայի հետ համաձայնագիրը ստորագրելու մասին մնում է ուժի մեջ:











































