Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ խաղադաշտում հաճույքով է համագործակցում կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ:
Հիշեցնենք` ուելսցի ֆուտբոլիստի` «արքայական ակումբ» տեղափոխությունից առաջ շատերը վստահ չէին մեկ թիմում երկու հզոր հարձակվողներ ունենալու նպատակահարմարության մեջ:
«Հաճույքով եմ խաղում Բեյլի հետ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ում գործողությունների շնորհիվ ավելի շատ գոլային պահեր են ստեղծվում: Մենք փոխհամաձայնության ենք եկել խաղադաշտում, ինչպես նախկինում` Ուեյն Ռունիի հետ: Լավ ֆուտբոլիստների հետ հեշտ է համագործակցել»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը:







































