Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ենթադրում է, որ իր նախկին ակումբը` «Միլան»-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հարձակվող Մարիո Բալոտելին չհեռանա թիմից:
«Մարիոն, միանշանակ, պետք է մնա «Միլան»-ում: Ակումբը չպետք է հրաժարվի նրա ծառայություններից, քանի որ հաղթանակաների համար հզոր ֆուտբոլիստներ են պետք: Անհրաժեշտ է հիշել, որ արշավների հաղթող են դառնում ձիերը, ոչ թե ավանակները»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ձմռանը Բալոտելին կարող է այլ առաջնություն տեղափոխվել:





































