Արգենտինայի ոստիկանությունն ազատել է մոտ 100 կնոջ, որոնց ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել Բուենոս Այրեսի մի քանի տասնյակ հասարակաց տներում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փրկված կանանց մեծ մասը արտագաղթել են Պերուից և Պարագվայից: Իշխանություններն այս գործով ձերբակալել են արդեն 25 մարդու և փակել մի քանի անօրինական հաստատություն:
Դիտորդները նշում են, որ մարդկանց առևտուրը, հատկապես՝ երիտասարդ կանանց, մեծ տարածում ունի Արգենտինայում:








































