Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Հենրիխ Մխիթարյանի պատասխանը բոլոր քննադատներին. Սպորտ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի իտալական «Նապոլի»-ի հետ մրցավեճում իրեն ամենալավ կողմերով դրսևորեց Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այդ մրցավեճում, հիշեցնենք, դորտմունդցիները հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով: Ճիշտ է, Մխիթարյանն այդ խաղում չդարձավ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ, բայց ցուցադրած փայլուն ֆուտբոլի շնորհիվ արժանացավ ֆուտբոլային աշխարհի գովասանքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բորուսիա»-ի երկրպագուական կայքերից մեկի հոդվածը` հայ ֆուտբոլիստի մասին:

«Ֆուտբոլիստից, ով արժե 27,5 մլն եվրո, յուրաքանչյուր մրցավեճում միշտ ինչ-որ առանձնահատուկ բան են սպասում: Դա նաև Հենրիխ Մխիթարյանի դեպքում է, ով համարվում է ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը ու եկել է Մարիո Գյոտցեի փոխարեն: «Նապոլի»-ի նկատմամբ տոնած հաղթանակը նրա համար ոչ միայն թիմային հաջողություն էր, այլև օգնություն անձամբ իր համար:

Մխիթարյանը հանդիպման գլխավոր հերոսներից էր: Նա հիանալի կատարեց իր պարտականությունները` ազատվելով ավելորդ լարվածությունից: 24-ամյա ֆուտբոլիստին վերջին շրջանում շատ էին քննադատում ակումբի երկրպագուներն ու մամուլը: «Ես հուզմունք էի զգում խաղից առաջ, քանի որ շատերն արդեն սկսել էին քննադատել ինձ»,- ասում է Մխիթարյանը:

«Ես երբեք չեմ հանձնվում»

Խաղացողներին, ովքեր փայլուն վարպետություն ունեն, անհրաժեշտ է նաև վստահություն սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի նրանք խաղադաշտում հանդես գան այնպես, ինչպես կարող են: Վերջին շաբաթները հեշտ չէին Մխիթարյանի համար: Նրա մոտ շատ էին անհաջող փոխանցումները, կորել էր վստահությունը, իսկ պահանջները մեծ են: «Չեմ կարող ասել, թե ինչ էր տեղի ունենում: Հիմա անչափ ուրախ եմ, որ վերջապես դուրս եկա այդ ճգնաժամից»,- ասում է Մխիթարյանը: Ու «ժգնաժամ» բառը նա գիտակցաբար է արտասանում, այլ ոչ թե փորձում է իր խոսքը տանել այլ ուղղությամբ:

Մխիթարյանը ոչինչ չի կարող անել, որ «Բորուսիա»-ն իր տրանսֆերի համար ռեկորդային գումար է վճարել, բայց նա նաև գիտի, որ դա մեծացնում է իր առջև դրված պահանջներն ու իրենից ակնկալիքները: «Ես այնպիսինն եմ, որ երբեք չեմ հանձնվում: Միշտ պատրաստ եմ դառնալ ավելի լավն ու փորձում եմ աշխատել ինձ վրա»,- ասում է նա:

Դիտարժան խաղ

Հենրիխը գիտեր, թե ինչպես էր պետք գործել թիմի հակագրոհների ժամանակ: Ազատությունը, որը նկատվում էր նրա խաղում, ֆուտբոլիստին թույլ տվեց անհատական վարպետության շնորհիվ խաղային որոշ դրվագներում ավելի շատ դիմել իր տեխնիկայի օգնությանը:

Գնդակով շատ արագ շարժվելու կարողությունը երեքշաբթի օրը նրա օգտին աշխատեց: Միայն այն պահի համար, երբ Մխիթարյանը միայնակ անցավ «Նապոլի»-ի ամբողջ պաշտպանության միջով ու հասցրեց ձախ ոտքով հարված կատարել Ռեյնայի դարպասին, արժեր այս խաղի տոմս գնել: Այդ պահը շատ նման էր «Շալկե»-ի հետ հանդիպման 3-րդ գոլի դրվագին: «Այսօրվա խաղն ինձ համար լավագույնն էր «Բորուսիա»-ի կազմում»,- ասում է Մխիթարյանը:

Կայուն խաղ

Եվ այժմ շատ է խոսվում, որ Մխիթարյանը կամաց-կամաց գտնում է իր խաղը: Նա մի քանի հանդիպումներում ակնարկել է իր մեծ պոտենցիալի մասին. Ֆրանկֆուրտում նա միայնակ հաղթանակ բերեց իր թիմին, «Համբուրգ»-ի հետ մրցավեճում էլ վատ չխաղաց: Ֆուտբոլիստը հուսով է, որ դժվարին շրջանն իր համար ավարտված է: «Ես ցանկանում եմ կայուն լավ ֆուտբոլ ցուցադրել»,- ասում է Հենրիխը:

Մեկ բան պարզ է. այն քննադատներին, ովքեր կարծում էին, որ Մխիթարյանը չի համապատասխանում «Բորուսիա»-ին, նա համարժեք պատասխան տվեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում