Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարկանիշը УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի վարկանիշից բարձր է ընդամենը 1 %-ով: Այդ մասին վկայում են Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նոյեմբերին անցկացրած սոցհարցման արդյունքները:
Ըստ այդ հարցումների՝ եթե նախագահական ընտրություններն Ուկրաինայում ընթանային նոյեմբերի կեսերին և ընտրացանկում չընդգրկվեր Յուլյա Տիմոշենկոն, ապա Ուկրաինայի բոլոր քաղաքացիների 17 %-ը կքվեարկեր Յանուկովիչի, իսկ 16 %-ը՝ Կլիչկոյի օգտին:
Կլիչկոյի և Յանուկովիչի վարկանիշների տարբերությունն աննշան է՝ այն դեպքում, երբ նախագահի մյուս հավանական թեկնածուներինը գործող նախագահի վարկանիշից զգալի ցածր է:
Սոցհարցումը իրականացվել է նոյեմբերի 9-20-ը:









































