Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

ՔԿ-ն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները

Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գրիգոր Մնոյանը մանրամասներ է ներկայացրել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների մասին: Գրիգոր Մնոյանը ներկայացնում է, որ 2018թ, ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջն և երկրորդ մասերով այն դեպքի առթիվ, որ 2018թ. ապրիլի 17-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները` մոտ 60-70 անձ, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կատարել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում կոտրել են ճանապարհային երթևեկության նշանները, լուսացույցները, ճանապարհային ցուցափեղկերը, ինչպես նաև տարբեր առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենաներին` պատճառելով գույքային վնաս:

«2018թ. ապրիլի 18-ին քրեական գործն ուղարկվել է հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, ընդունվել վարույթ. Կազմվել է քննչական խումբ, և կատարված քննչական, դատավարական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված զանգվածային անկարգություններին մասնակից են եղել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մասնակից անձինք: Նշված անձանցից մի քանիսը դեռևս 2018թ. ապրիլի 13-ից մասնակցել են պատգամավորի կողմից կազմակերպված հանրահավաքներին, երթերին, նստացույցերին, ինչպես նաև մասնակցել են փողոցների փակմանը: Կատարված քննչական, դատավարական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք անձ է ձերբակալվել` Զոհրաբ Վիկտորի Բաղդասարյանը, Վոլոդյա Ժիրայրի Բարսեղյանը և Ռոման Մուրադի Մուրադյանը` 225-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով»,- մանրամասնում է հատուկ կարևոր գործերով ավագ քննիչը:

Զննվել են տեսագրություններ, տեսանյութեր, ինչի արդյունքում անհատականացվել են անկարգություններ կատարած անձանց գործողությունները: Պարզվել է, որ նրանք տարբեր առարկաներով հարվածել են ոստիկանական մեքենաներին, լուսացույցներին, կոտրել գույքը, պատճառել գույքային վնաս, կատարել զանգվածային անկարգություններ գործով դեռևս չպարզված անձանց հետ միասին: Քննչական և դատավարական բազմածավալ գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կատարվում զանգվածային անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում