WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի մասին «Հինգերորդ իշխանություն» ֆիլմը ճանաչվել է 2013 թ. համաշխարհային կինեմատոգրաֆի «վատագույն գեղարվեստական ֆիլմ»՝ հայտնիության ու վնասների առումով: Վարկանիշային աղյուսակը կազմել է Forbes-ը:
Ինչպես նշում է BBC-ն, «ֆիլմը դրա ստեղծողներին բերել է 6 մլն դոլար՝ 28 մլն նկարահանման ծախսերի դիմաց: Ֆիլմի ռեժիսորը Բիլ Կոնդորն է, գլխավոր դերում նկարահանվել է դերասան Բենեդիկտ Կամբերբետչը: Ֆիլմը ստեղծվել է Ասանժի կենսագրության մոտիվներով:
Անձամբ Ասանժը բացասաբար է արտահայտվել իրեն նվիրված ֆիլմի մասին՝ այն անվանելով «անպիտան» ու «ճշմարտությունը խեղաթյուրող»:








































