Ֆարերյան կղզիների ազգային թանգարանի աշխատակից Բյարնի Միկելսեին հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ հսկա կետի դին հանկարծակի պայթել է: Նա հայտնվել է հսկա կաթնասունի աղիների ու ներքին օրգանների հեղեղի տակ: Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կմ հեռավորության վրա: Այս մասին գրում է Metro պորտալը:
13 մետրանոց կաշալոտի դին, որը տեղափոխվել էր տեղի ծովային թանգարան, ենթակա էր մասնատման, քանի որ փոքր դանիական համայնքի բնակիչները, որոնք հայտնաբերել էին դին, ցանկացել էին հսկայի կմախքը տեսնել թանգարանում: Երկու կետերի մարմիններն ափ էին նետվել այն բանից հետո, երբ դրանք սատկել էին նեղ ջրանցքում խրվելու հետևանքով:
Չնայած միջադեպին, տեղի բնակիչները պնդում են, որ կետի մասնատման աշխատանքները շարունակվեն:










































