Չինաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 54 մաքսանենգի, որոնք 3 տարում անօրինական ճանապարհով երկիր են ներմուծել ընդհանուր 164 մլն դոլարի «լյուքս» դասի ավելի քան 80 ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Մաքսանենգներն անօրինական ճանապարհով ԱՄՆ-ից, Մյանմայից, Հոնկոնգից, Վիետնամից ներմուծել են էլիտար մակնիշի այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են BMW-ն և Rolls-Royce-ը:
Չինաստանում մեքենայի ներկրման մաքսը սահմանված է մեքենայի արժեքի 25 տոկոսի չափով: Դրանից բացի, ցանկացած մեքենայի ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է 17 տոկոս ԱԱՀ և սպառողական հարկ վճարել, որի չափը կախված է շարժիչի ծավալից:








































