Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

«ՀԺ». ՀՀԿ նոր ցուցակը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը

«Հանրապետականների որոշ պատգամավորների «ձեռքն է ընկել» համամասնական նախընտրական մի ցուցակ, որը բուռն քննարկումների և «ռազբորկաների» առարկա է դարձել ՀՀԿ-ում»,- գրում է թերթը և հավելում. «Ինչպես փոխանցում են ՀՀԿ մեր աղբյուրները, սույն ցուցակում հին հանրապետականներից գրեթե ոչ մեկի անունը չկա: Ցուցակում չկան նաև օլիգարխ պատգամավորների անունները: Փոխարենը, ըստ նույն աղբյուրների, ցուցակում ընդգրկված են երիտասարդների անուններ, որոնք, բնականաբար, Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի շրջապատը ներկայացնող անձինք են»: Ըստ թերթի տեղեկությունների՝ նախընտրական սույն ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Երեկ, երբ թերթը փորձել է հին ՀՀԿ-ականներից պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ ցուցակին, վերջիններս հայտարարել են, թե նման ցուցակ չեն տեսել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌաՖիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես նման բան չեմ տեսել, որովհետև, եթե լիներ, բացահայտ կասեին, մեզ հետ էլ կխոսեին: Այդպիսի բան չկա»:

«Չի բացառվում, իհարկե, որ նոր երևան եկած ցուցակը ընթացքում որոշ փոփոխությունների ենթարկվի: Մասնավորապես, մեր աղբյուրները չեն բացառում, որ հնարավոր է, ՀՀԿ-ի դեռևս նախնական նախընտրական ցուցակում Հովիկ Աբրահամյանին փոխարինի վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսինքն, ցուցակը գլխավորի ոչ թե Աժ նախագահը, այլ վարչապետը: Վերջինիս հետ, սակայն, իշխանության տարբեր ներկայացուցիչներ լուրջ խնդիրներ ունեն, նա անընդունելի է շատերի համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև ընտրություն կատարելիս դեռ պիտի հաշվարկի պլյուսներն ու մինուսները»,- գրում է թերթը և հավելում. «Մի բան ակնհայտ է, որ թեև իշխող ռեժիմի ներկայացուցիչներն օրնիբուն հայտարարում են, թե արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենալու, քանի որ դրանց համար ոչ քաղաքական և ոչ էլ իրավական հիմքեր կան, բայց բոլորն էլ ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների: Նույն վիճակն է տիրում նաև քաղաքական մյուս ուժերի ճամբարներում, թեև այստեղ նախընտրական ցուցակների մասին տեղեկություններ դեռ չկան: Մասնավորապես, կոալիցիայի երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, որ այս ընթացքում աշխատել է հնարավորինս զերծ մնալ հրապարակային հայտարարություններ անելուց, խիստ ակտիվացել է սոցիալական ցանցերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում