Ուկրաինացի ընդդիմադիրները ԵՄ-ին կոչ են անում երկարաձգել Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության աշխատանքը երկրում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Վիլնյուսում հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
«Առաքելության խնդիրները նույնը կմնան՝ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում Ուկրաինայի կողմից և Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակում»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ ընդդիմությունը Կիևի քաղաքական գծում զգալի փոփոխություններ չի սպասում, քանի դեռ իշխանությունը չի փոխվել:
«Երեք տարի պնդում էին, որ Ուկրաինան ձգտում է դառնալ ԵՄ անդամ և հանկարծ մեկ վայրկյանում մտքափոխվեցին»,- հավելել է Յացենյուկը:










































