Երուսաղեմը ծրագրում է մասնավորեցնել Israel Military Industries անշահութաբեր ռազմական ձեռնարկությունը, որը «Ուզի» ատրճանակ-գնդացիրներ արտադրող ընկերությունն է:
«Ուրախ եմ, որ մասնավորեցմանը վերջապես կանաչ լույս են տվել»,- հայտարարել է պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը՝ պարզաբանելով, որ չնայած բարձրակարգ արտադրանքին՝ ընկերությունը զգալի կորուստներ է ունեցել: Այս մասին փոխանցում է Defence News-ը:
Ընկերությունը հայտնի է նաև իր Galil ինքնաձիգներով, գնդացիրներով ու զրահատեխնիկայով:
Նշվում է, որ արտադրության՝ Թել Ավիվում և դրա շրջակայքում զբաղեցրած տարածքները կհանձնվեն անշարժ գույքի ոլորտի խոշոր նախագծերին:








































