ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ Եվրոպա կայցելի, կլինի նաև Մոլդովայում՝ հայտնել է Լիտվայում ԱՄՆ դեսպան Դեբորա Մաքքարթնին՝ ելույթ ունենալով այսօր Վիլնյուսում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ժամանակ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Դեսպանին փոխանցված Քերիի հայտարարությունում ասվում է, որ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիները կարևոր դեր են խաղում դեպի միջազգային նորմեր հասարակության առաջխաղացման գործում:
Այսօր Լիտվայի մայրաքաղաքում բացվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Դրա շրջանակում կնախաստորագրվեն ԵՄ-ի հետ Մոլդովայի և Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրեր:







































