Տիբեթական մակական գրանցվել է ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ նրան կլոնավորված խոզի օրգան են փոխպատվաստել։

Չինաստանում Xijing հիվանդանոցի մասնագետները հայտարարել են խոզի լյարդը կապիկին հաջողությամբ փոխպատվաստելու մասին։ Կենդանու վիճակը տվյալ պահին բավարար է գնահատվում, ինչի կապակցությամբ էլ փորձագետներն այն օրգանների փոխպատվաստման ոլորտում հաջողություն են համարում։

Չինական հիվանդանոցի բժիշկները մինչ այդ էլ են փորձել նման վիրահատություններ իրականացնել, սակայն փորձին մասնակցող տիբեթական մակակաները մահանում էին փոխպատվաստումից երկու օր անց։










































