Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ով հեթ-տրիկ է հեղինակել «Կոպենհագեն»-ի դեմ խաղում, հայտնել է, որ բավարարված է հանդիպման արդյունքով:
«Ես առաջին անգամ հեթ-տրիկ հեղինակեցի «Յուվենթուս»-ի կազմում: Հպարտությամբ եմ լցված: Ես ուրախ եմ, որ հաղթեցինք:
«Կոպենհագեն»-ը շատ լավ էր պաշտպանվում, և մեզ համար դժվար էր գոլեր խփել: Ինչ վերաբերում է իմ նոր պայմանագրին, ապա ասեմ, որ երջանիկ եմ «Յուվենթուս»-ում: Մնում է միայն ստորագրությունս դնեմ»,- ասել է Վիդալը:








































