Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Այլևս երբեք հույս չպետք է փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները․ Սերժ Սարգսյան

Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված պատերազմի առաջին դասը համարում է այն, որ տևական ժամանակ այլևս պետք չէ հույսեր փայփայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկությունը:

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին, թե որքանո՞վ Ադրբեջանը կարողացավ հասնել իր նպատակներին՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմը, և ինչ դասեր է քաղել Հայաստանն այդ պատերազմից, նախ ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, սակայն ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար: «Այս առումով մենք առաջին դասը պետք է համարենք այն, որ տևական ժամանակ այլևս երբեք հույս չպետք է փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ հաջողվե՞ց Ադրբեջանի ղեկավարությանը իրականացնել իր ծրագրերը. կարծում եմ՝ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ, իհարկե, ոչ»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ հաջորդ դասն այն է, որ Հայաստանը պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնի զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինությունն արտադրելուն և, որ ամենակարևորն է՝ հայ զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելուն, առօրյայում նրանց կենցաղային խնդիրները լուծելուն, որևէ իրադարձության պայմաններում ապագայի նկատմամբ նրանց վստահությունն ամրապնդելուն:

Պատգամավորի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները կատարվում են՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո, ընդհանուր առմամբ այո, և դուք բոլորդ վկան եք եղել բարեփոխումների, որ իրականացվել են զինված ուժերում: Բայց ինչ ապագայում է լինելու, լինելու է, սակայն այն, ինչ արվել է՝ առաջնագծի լրացուցիչ կահավորումը, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, մեզ վստահություն է ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016թ. ապրիլ»:

Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել իշխող կոալիցիայի կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում