Monday, 27 05 2024
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան
Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը
Երևանում փակ փողոցներ չկան
11:00
Հայտարարություն
ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ
Մեքնենան ընկել է գետը․ փրկարարները դուրս են բերել 4 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ
Լուրերի օրվա թողարկում 10։00
Ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից
Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստին պետությունը. այս հարցում լայն կոնսենսուս կա
ՌԴ ՊՆ-ն Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Հեղաշրջման շահառու խումբը և նրա հովանավոր գերտերությունը անփոփոխ են՝ փոխվում են մեթոդները
Սպասվում է կարճատև անձրև
Պետք չէ «օծվել» ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում. չափազանց կարևոր է մանևրի հնարավորությունը
Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները

Քանի դեռ չի պայթել ավելի ուժգին. չվնասազերծված ականը

Նախօրեին Երևանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման ստեղծած իրավիճակը, անկասկած, թողնում է երկիմաստ տպավորություն: Երկիմաստ այն առումով, որ կարծես թե առերևույթ այդ ամենը հանրությունը տեսել է մի քանի անգամ, բայց մյուս կողմից՝ ապրիլի 16-ին աննախադեպ էր իրավիճակը Երևանի փողոցներում գործողությունների առումով, և այդ տեսանկյունից հանրությունը ոչ միայն տեսնում էր առաջին անգամ, այլ, ըստ էության, նաև մասնակցում գործողությունների ծավալմանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր Ազգային ժողովի շրջափակման մասին, նախօրեին երեկոյան նշելով նաև տարբերակները, ճանապարհները, որոնցով պետք է կատարվի շրջափակումը, ու ըստ պլանի՝ պետք է խափանվի ԱԺ-ում վարչապետի թեկնածության քննարկումն ու քվեարկությունը: Հայտնի է, որ Փաշինյանը ծրագրում է երկու ագամ խափանել քվեարկությունը, որից հետո պետք է լինի ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրություն: Իշխանությունը հայտարարել է, որ Փաշինյանի շարժումը չի խանգարի իրենց անել այն, ինչ իրենք են ծրագրել, այսինքն՝ քվեարկել ու Սերժ Սարգսյանին դարձնել վարչապետ:

Այս տողերն ընթերցելիս արդեն որոշակի բան պարզ կլինի, թե ինչպիսի տրամաբանությամբ են սկսել ընթանալ ապրիլի 17-ի զարգացումները, սակայն անկախ այս կամ այն սցենարից, երևի թե տեղի ունեցողին զուգահեռ կարևոր է մի հարց՝ արդյո՞ք այս օրերին կատարվող իրադարձություններն իշխանության մոտ առաջացնում են մտորումներ այն կապակցությամբ, որ Հայաստանը վատ է կառավարվում, շատ վատ ու շատ անարդյունավետ, և որևէ բողոքի ակցիա արդյունավետ ճնշելով կամ ոգևորվելով, որ ակցիաներն այնքան մարդաշատ չեն, որ զուտ վիզուալ առումով անգամ դառնան իշխանության համար տագնապալի, Հայաստանում առկա խնդիրները չեն լուծվում, և իշխանության հանդեպ հանրային ատելությունը կամ նվազագույն դեպքում վրդովմունքն ու դժգոհությունը չեն հաղթահարվում:

Արդյո՞ք իշխանությունը գոնե այս օրերին մտածում է, որ 10 հազար դրամով կարող է գնել հանրության ձայնը մի քանի օր կամ մի քանի ամիս, բայց իքս պահին հասարակությունը կարող է դուրս գալ այդ «պայմանագրից», որովհետև պայմանները խիստ անհավասար ու վատն են, պարզապես այլընտրանքները չեն նշմարվում, և փոքր-ինչ իրավիճակի փոփոխությունից, ինչպես, օրինակ, նախօրեին էր Երևանում, հասարակությունը կարող է տեսնել այլընտրանքը: Կարող են և սխալվել, շտապել, զգայական լինել և այլն, բայց, ի վերջո, դրանից չի փոխվում ոչինչ՝ իշխանությունը հանրության համար չի դառնում ընդունելի, և մեղմ ասած՝ չի կարող ապահովագրություն կամ երաշխիք լինել այն, որ միշտ հնարավոր է տարատեսակ ռեսուրսներով ճնշել բողոքի գեներացիան:

Վերջին հաշվով, ոչ միայն ընդդիմությունը պետք է իր քայլերն անելիս հասկանա, որ չի կարելի մարդկանց տանել բռնի ուժի հետ բախման, այլ ամենից առաջ իշխանությունը պետք է գիտակցի, որ չի կարելի պետության մեջ անընդհատ իշխանություն պահել այդ ուժին ապավինելով, ընդդիմության թուլությանն ապավինելով: Առավել ևս չի կարելի պատերազմող պետության դեպքում: Պատերազմի հանգամանքը պետք է առաջին հերթին արգելակ լինի իշխանության համար՝ կառավարման արատները շարունակելու հարցում, նոր հետո միայն ընդդիմադիր և հանրային բողոքի հարցում արգելակ լինի ընդդիմության կամ հասարակության համար:

Մինչդեռ իշխանությունն անցնող տարիների ընթացքում ունեցել է շատ թե քիչ առանցքային պահեր, որոնք հնարավորություն էին տալիս էապես փոխել հասարակության հետ համակեցության կանոններն ու սկսել նոր երկխոսություն, նոր քննարկումներ, հասարակություն-իշխանություն նոր պայմանագիր, որը թույլ կտար Հայաստանը բերել որակապես նոր իրավիճակի առաջ՝ դարձնելով առավել մրցունակ, կենսունակ և պաշտպանունակ, քաղաքացիների համար առավել գրավիչ, ստեղծագործական ներուժի դրսևորման համար ազատ, արդար, հավասար մրցակցությամբ կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Վերջին հաշվով, թվում էր, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո այլևս իշխանությունը պետք է դադարեր խաղալ ժամանակի վրա և սկսեր որակի վրա խաղը, բայց նույնիսկ դրանից, այդ ծայրաստիճան վտանգավոր, ծայրահեղ դրսևորումից հետո իշխանությունը շարունակեց մնալ ժամանակի վրա խաղալու «մարտավարությանը» համարժեք՝ գնալով զուտ իրավիճակային, կոնյունկտուրային լուծումների և համարելով, որ հասարակությունը չունի դրանց ընդդիմանալու ուժ և ստիպված է միայն համակերպվել:

Ինչպե՞ս կավարտվի ներկայիս լարված փուլը, կդառնա՞ ավելի մարդաշատ, ավելի աղմկոտ, ավելի հզոր ալիքով, թե՞ կհաջողի իշխանությունը այն մարելու, ճնշելու հարցում կամ պարզապես հմուտ և անաղմուկ կերպով չեզոքացնելու հարցում՝ առանց կոշտ բախումների և ուժի կիրառման: Սա արդեն թվում է, թե ամենագլխավոր կամ միակ գլխավոր հարցը չէ: Գլխավոր հարցն այն է, թե կարվի՞ հետևությունն այս անգամ, որ հասարակության հետ ժամանակի վրա խաղալը նշանակում է խաղալ պետության ճակատագրի հետ, որովհետև, ինչպես ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյան, պետության ճակատագիրն, ի վերջո, հանրության ու նրանից սերվող բանակի ձեռքում է, ոչ թե այն վատ կառավարիչների, որոնց գործունեության ամբողջ խայտառակությունը բացահայտվեց ոչ միայն չորս օրում, այլ երևի թե պատերազմի առաջին մի քանի ժամում:

Այդ կառավարիչներից շատերը արդեն չկան պետական կառավարման համակարգում, սակայն, միևնույն է, շարունակվում է  այդ համակարգի գործնականում ժամավաճառությունը, որը այլ բան չէ, քան դանդաղ գործող ական, որի վրա նաև հենց նույն իշխանական համակարգն է, և որը առաջին հերթին այն պետք է վնասազերծի, քանի չի պայթել առավել մեծ ուժգնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում