49-ամյա Միշել Օբաման կանանց համար ամսագրի շապիկին հայտնվել է իր համար ավանդական դարձած էլեգանտ ոճով՝ կանացի զգեստով՝ ցուցադրելով գեղեցիկ բարեմասնությունները: Նոր ֆոտոշարքից բացի, Ladies’ Home Journal-ի էջերին է հայտնվել Միշելի անկեղծ հարցազրույցը, որտեղ նա ընթերցողների հետ կիսվել է տոնական դեկորի գաղտնիքներով:
«Ծննդյան տոները, մանկությունից սկսած, ինձ համար յուրահատուկ են եղել: Մենք փոքր տանն էինք ապրում և երբեք հարուստ չենք եղել, սակայն մայրս ջանք չէր խնայում Ծննդայն տոների դեկորը պատրաստելու համար: Կարծում եմ, որ տոնական դեկորը նաև տոնական տրամադրություն է ստեղծում՝ ընդհանրապես տարբերություն չկա՝ դա էլիտար խանութից գնված իր է, թե պատրաստված է սեփական ձեռքերով: Չնայած մենք շատ համեստ էինք ապրում և հաճախ իրար նվերներ անելու հնարավորություն չունեինք, սակայն փորձում էինք, որ այդ փոքր, բայց հարմարավետ տանը ոչ ոք առանց ուշադրության չմնա: Ծննդյան տոնին բոլոր հյուրերը և մեր ընտանիքի անդամները պետք է մի բան ներկայացնեին՝ երգեին, պարեին կամ բանաստեղծություն արտասանեին: Եվ դա մեր ընտանիքում ավանդույթ է դարձել»,- ասել է Միշելը:











































