Ամերիկյան ԱԱԳ-ը տեղեկատվություն է հավաքել համացանցում ծայրահեղ մուսուլմանների պոռնոգրաֆիկ հակումների վերաբերյալ: Այս մասին է գրում The Huffington Post-ը՝ հղում կատարելով այն նյութերին, որոնք գաղտնազերծել է Էդվարդ Սնոուդենը:
Հատուկ ծառայությունները հետևել են այն հարցումներին, որոնք ծայրահեղ իսլամի վեց ներկայացուցիչներ ներմուծել են որոնման ժամանակ, չնայած որ վերջիններս չեն կասկածվել ահաբեկչության և օրինախախտության մեջ:
Նման տեղեկատվության հավաքագրման հիմնական նպատակն իսլամիստների հետագա հեղինակազրկումն է:
«Ավելի լավ է ինչ-որ մեկի վրա ճշմարտությունը նետել, քան ռումբեր»,- իրենց գործողությունները բացատրել են գերատեսչությունում:










































