Իսպանիայի ամեն երրորդ բնակիչ ամսական կոմունալ վարձերը վճարելուց և առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուց հետո մնում է առանց գոյության միջոցների: Այս մասին են վկայում են Intrum Justitia շվեդական ընկերության կատարած օնլայն հարցման արդյունքները:
Հետազոտության տվյալներով՝ Հունաստանում, Էստոնիայում և Հունգարիայում բնակիչների մոտ 40 տոկոսը վարձերը վճարելուց և ամենաանհրաժեշտ գնումներն անելուց հետո մնում է առանց միջոցների, փոխանցում է INTERFAX-ը:
Հարցման արդյունքներով՝ իսպանացիների 25 %-ը կարծում է, որ արժանապատիվ ապրելու համար բավարար գումար չունի:
Հարցմանը մասնակցել է 10 000 մարդ՝ 21 եվրոպական երկրներից:









































