Ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթ կունենա, որպեսզի պատասխանի խորհրդարանականների քննադատությանը՝ Սիրիայի հարվածին բրիտանացի զինծառայողների մասնակցության հետ կապված։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Միջոցառումը ծրագրված է այն պատճառով, որ Մեյլը հրաժարվել է խորհրդարանի նիստ գումարել, որպեսզի քննարկի Սիրիայի հարվածին պետության մասնակցությունն ու դրա համար պատգամավորների հավանությունը ստանա։
Պարբերականը գրում է, որ Մեյը կհենվի Մեծ Բրիտանիայի ազգային շահերի վրա։ Մասնավորապես Թերեզա Մեյը կբացատրի, որ Սիրիային հարվածը միջազգային աջակցություն է ստացել և կոչված է կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը։
Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի 3 օբյեկտի են հարվածել՝ ի պատասխան Արևելյան Ղուտա նահանգի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելուն։








































