ԱՄՆ-ն և Հորդանանը սկսել են 12-օրյա զորավարժությունները՝ սահմանների անվտանգության և հակահաբեկչության հետ կապված, ինչպես նաև առաջին անգամ քիմիական միջադեպ է «բեմականացվել»։
The Eager Lion զորավարժությունները մեկնարկել են կիրակի՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածել են Սիրիային՝ ի պատասխան Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության զորավարժությունների և մարզումների տնօրեն գեներալ-մայոր Ջոն Մոթը լրագրողներին ասել է, որ շարժական լաբորատորիան կպատասխանի կեղծ քիմիական միջադեպին։
Նա ասել է, որ «սպառնալիքը չափազանց իրական է՝ ինչպես վերջերս ականատես եղանք Սիրիայում»։
Ավելի քան 7000 զինծառայողներ, այդ թվում՝ շուրջ 3500 ամերիկացի զինվորականներ են մասնակցում ամենամյա զորավարժություններին։










































