Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

«Հայաստանը ոչ միայն կարող է ապահովել ԼՂՀ անվտանգությունը, այլև ունակ է նախահարձակ լինել» (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է ԱԺ-ում դրված Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին: Նրա խոսքով՝ Ռազմատեխնիկական համագործակցության վերջին համաձայնագիրը զարգացման նպատակ ունի, որը հնարավորություն կտա, օգտագործելով ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները, ընդլայնել մեր կարողությունները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և փոխարինելի միջոցներով, ինչպես նաև հնարավորություն կտա, որ մենք զարգացնենք մեր ռազմական արդյունաբերությունը, մեր տեղական կազմակերպություններին, որոնք այդ համաձայնագրով հնարավորություն կունենան ուղղակի կապ հաստատել ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ և գործարքներ կնքել՝ իհարկե համաձայնեցնելով ՊՆ-ի հետ:

Նախարարն ընգծեց, որ մեր զարգացման նպատակը մեկն է՝ այսօր ապահովել Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ն առաջին հերթին հեռահար, ճշգրիտ և հատուկ նշանակությամբ սպառազինությամբ, որոնք կարող են կանխարգելել և նաև հատուկ գործողություններ իրականացնել՝ ապահովելու մեր անվտանգությունը և կանխարգելելու մարտական գործողությունները:

Իսկ հարցին՝ ՌԴ-ն շարունակո՞ւմ է ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջանին, այս դեպքում ի՞նչ է արվում բալանս ապահովելու ուղղությամբ, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այսօր ամեն ինչ արվում է բալանսը պահպանելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ճիշտ աշխատանքներ է տանում, և դրա արդյունքը հաջորդ տարվա ընթացքում կերևա»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի առկայությանը՝ նախարարը նշեց, որ այն այսօր ՀՀ ԶՈւ համապատասխան կառույցների հետ իրականացնում է 2010-ի օգոստոսին իր և ՌԴ պաշտպանության նախարարի միջև ստորագրված համաձայնագրի նպատակներն ու խնդիրները՝ ՀՀ անվտանգության ապահովման գործում. «Գիտեք, որ արևելյան հարևանների հետ այսօրվա մեր ԶՈւ-ի կազմով խնդիր չունենք իրականցնելու մեր անվտանգությունը»:

Նախարարը նշեց, որ ՌԴ 102-րդ բազան վերջին տարիներին ձևափոխվել է, օպտիմալացվել և այսօր հասել է այն վերջնական տարբերակին, որ իրենք կարող են մշտական կազմով անհրաժեշտության դեպքում խնդիրներ իրականացնել նաև պատերազմական գործողությունների ժամանակ, նյութատեխնիկական բազայի ապահովում իրականացնել: 102-րդ ռազմաբազան բավականին կազմակերպված է, նոր միջոցներ են ներմուծվել այնտեղ:

Ինչ վերաբերում է այն տարածքներին, որոնք տրամադրված են ռազմաբազային, նախարարը նշեց, որ ավելացում չի լինելու, պարզապես նոր օդուժի ստորաբաժանում է ստեղծվելու և դրա համար Էրեբունու տարածքին կից մենք մեր ԶՈւ հողատարածքներից ենք տրամադրելու:

Նախարար Օհանյանը վերահաստատեց այն, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և Հայաստանի Զինված ուժերն ու Ղարաբաղի Պաշտպանության բանակը միասնաբար ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը:

«ՀՀ Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը այսօր ի վիճակ ի են դիմագրավել և դեռ ավելին՝ նախահարձակ լինել այն ուժերին, որոնք կան մեր հարևանների մոտ։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում