Համացանցում հայտնվել է հետաքրքիր տեղեկատվություն:
Ինչպես հայտնի է, «Ոսկե գնդակ» մրցանակի այս տարվա դափնեկրի կոչման համար պայքարում ֆավորիտներ են համարվում Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Սակայն, ի սկզբանե գլխավոր թեկնածու էր համարվում ֆրանսիացի ֆուտբոլիստը, բայց այժմ տարածվել են խոսակցություններ, որ ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել նրա հետ նախատեսված գաղտնի ֆոտոսեսիան: Այդպիսով, շատերը ենթադրում են, որ «Ոսկե գնդակ»-ին արժանանալու է Ռոնալդուն:
Իրավիճակն ավելի կասկածելի է դարձնում այն հանգամանքը, որ քվեարկության ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 29-ը, երբ պորտուգալացին իր հավաքականի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Շվեդիայի ընտրանու հետ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային պատասխան մրցավեճում:
.png)








































