Ամստերդամի «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) խոստովանել է, որ ապագայում կցանկանար մարզել կատալոնական ակումբը:
« «Բարսելոնա»-ն մարզելու համար ես դեռ շատ բան պետք է սովորեմ, բայց ով գիտե, թե ինչ տեղի կունենա ապագայում: Ես երազում եմ կատալոնական ակումբը գլխավորելու մասին, սակայն այս պահին մտքերս ուղղված են միայն «Այաքս»-ի կողմը»,- ասել է դե Բուրը:
Հիշեցնենք, որ անցյալում հայտնի հոլանդացի պաշտպանը ֆուտբոլիստի կարգավիճակում «Բարսելոնա»-ի կազմում հանդես է եկել 1998-2003 թթ.:







































