Այս երկու օրերի ընթացքում մարդկանց քանակը ոգևորիչ է, բայց այն խնդիրները, որ դրել ենք մեր առջև իրականացնել շատ ավելի շատ մարդ է պահանջում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ոստիկանության հանձնարարականին, Արայիկ Հարությունյանը նկատեց․ «Ավանդական գործելաոճ է, ոստիկանությունն ու դատախազությունը նման կարևոր իրադարձությունների համատեքստում փորձում են վախեցնել հանրությանը»:









































