Եվրախորհուրդը 400 մլն եվրո կհատկացնի սթարթափներին՝ տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Սկսնակ սթարթափներին աջակցություն ցուցաբերող ծրագիրը կկոչվի VentureEU: Այն նախատեսում է ԵՄ միջոցներով 410 մլն եվրոյի աջակցություն 6 մատակարար ֆոնդերի: Դրանք են՝ Aberdeen Standard Investments, Axon Partners Group, Isomer Capital, LGT, Lombard Odier Asset Management та Schroder Adveq: Եվրակոմիսարները վստահ են որ ևս 2 մլրդ եվրո ֆոնդերը կստանան մասնավոր աղբյուրներից:

6 խոշոր մատակարար ֆոնդերն էլ իրենց հերթին պետք է աջակցեն փոքրիկ վենչուրային ֆոնդերին: Այդ մեխանիզմը հնարավոր կդարձնի մինչև 6,5 մլրդ եվրո ներդրում անել եվրոպական սթարթափներում:









































