Իսլամը դարձել է 195 կրոնական միավորումներից մեկը, որոնք Անգոլայի իշխանությունները օրենքից դուրս են հռչակել: 2013թ. սեպտեմբերից սկսած՝ երկրում ակտիվորեն քանդում են մզկիթները: Ներկայում Անգոլայում 60 մզկիթներից գործում է միայն երկուսը՝ հաղորդում է Deutsch Türkische Nachrichten-ը:
Չնայած Անգոլայի Սահմանադրությամբ հռչակված է դավանանքի ազատություն, սակայն իշխանությունները պահանջում են, որպեսզի կրոնական համայնքները պաշտոնապես իրենց կարգավիճակը ձևակերպեն արդարադատության նախարարությունում, իսկ պաշտոնական գրանցման իրավունք ունեն միայն այն կրոնները, որոնց հետնորդների թիվը առնվազն 100 հազար է:
Պաշտոնական տվյալներով՝ Անգոլայում այսօրվա դրությամբ բնակվում է 80-90 հազար մուսուլման: Իշխանությունները չեն հաշվում անօրինական ներգաղթյալներին: Այնուամենայնիվ, երկրում աճում է մուսուլմանների թիվը:
Աֆրիկյան աղքատ երկրներից մուսուլմանները փախչում են արագ զարգացող Անգոլա, որը հարուստ է նավթով և ադամանդով:
Ինչպես նշում են դիտորդները, Անգոլայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որոշել են ապահովագրել իրենց՝ իսլամը հայտարարելով օրենքից դուրս: Հիշողություններում դեռևս թարմ են վերջին քաղաքացիական արյունահեղ պատերազմի իրադարձությունները: Իսկ մուսուլմանների կտրուկ աճը կարող է դառնալ իրավիճակի ապակայունացման պատճառ հարուստ երկրում, որը համեղ պատառ է ջիհադիստների համար:











































