Ֆիննական Nokia ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել իրենց նորզելանդական ստորաբաժանման Twitter-ի օգտահաշվում տեղ գտած հայհոյանքի համար: Ներողություն հայցող թվիթը հրապարակվել է նոյեմբերի 27-ին:
«Ողջույն բոլորին: Չնայած մեր նախորդ թվիթին՝ մենք շատ ենք սիրում Նոր Զելանդիայի մեր երկրպագուներին: Ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում այդ գրառումը կարող էր վիրավորել»,-գրել են Nokia-ի աշխատողները՝ ընդգծելով, որ սոցցանցում անպարկեշտ հաղորդագրության տեղադրման փաստով ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն:
Երկու բառից կազմված անպատշաճ թվիթը (Fuck you) հայտնվել էր @NokiaNZ օգտահաշվում նոյեմբերի 26-ին: Շուտով հաղորդագրությունը ջնջվել էր:










































