Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Թրամփը հարվածեց Սիրիային` ոչնչացնելով Պուտինի հեղինակությունը

Երևանի ժամանակով առավոտյան չորսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայի քիմիական օբյեկտներին թիրախային հարվածներ հասցնելու իր որոշման մասին:

Սիրիական կամպանիան իրականացնում է միջազգային կոալիցիան, որին, բացի ԱՄՆ-ից, մասնակցում են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Կոալիցիայի թիրախների թվում են Դամասկոսում գտնվող գիտա- հետազոտական կենտրոնն, որն առնչություն ունի քիմիական զենքի արտադրության հետ, Հոմս նահանգում տեղակայված քիմիական զենքի երկու պահեստները: Կոալիցիան ընդհանուր առմամբ արձակել է մոտ 100 հրթիռ, որոնց մեծ մասը հասել է թիրախին: Սա արևմտյան կոալիցիայի պատասխանն էր` Բաշար Ասադի զինված ուժերի կողմից Սիրիայի Դումա քաղաքի խաղաղ բնակչության դեմ կիրառված քիմիական հարձակման:

Առայժմ ճշգրտվում են այն վնասները, որ սիրիական զինված ուժերի ենթակառույցները կրել են արևմտյան կոալիցիայի հարվածներից, սակայն արդեն ակնհայտ է, որ հնարավոր է դարձել խուսափել Ռուսաստանի ՀՕՊ-ի հետ ուղիղ առճակատումից:

Սակայն շատ ավելի ուշագրավ ու բազմաշերտ են Սիրիայի ռմբահարման քաղաքական, դիվանագիտական հետևանքները: Արևմտյան կոալիցիան հարվածեց Սիրիային` ըստ էության, ոչնչացնելով Պուտինի հեղինակությունը:

Ամերիկացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին` ըստ էության, մեղադրել է ստախոսության մեջ` հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը 2013թ-ին երաշխավորել էր ոչնչացնել Ասադի քիմիական զենքի արսենալը:

Բացի այդ, արևմտյան կոալիցիայի ռմբահարումները բացահայտեցին պաշտոնական Մոսկվայի հրապարակային խոսքի և գործողությունների կոնտրաստը: Անցած օրերին, Մոսկվան բոլոր մակարդակներով հոխորտում էր, որ պատրաստ է կանխել արևմտյան հարվածները: Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի հեռուն գնաց` հայտարարելով, թե ռմբահսրումների դեպքում իրենց հարվածների թիրախ կդառնան ոչ միայն արձակված հրթիռները, այլ նաև` դրանց կրողները:

Անցած գիշեր արևմտյան կոալիցիայի հարվածները բացահայտեցին, որ Ռուսաստանը ի վիճակի չէ համարժեք պատասխան տալ Արևմուտքին, նույնիսկ` Իրանի անվերապահ աջակցության պարագայում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է «ագրեսիայի ակտը ինքնիշխան Սիրիայի դեմ» և ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել: Մոսկվայի դիրքորոշումն ամբողջովին աջակցություն է գտել Թեհրանում, սակայն խիստ ուշագրավ է, որ արևմտյան կոալիցիայի հարվածներն, ըստ էության, խարխլել են սիրական ճգնաժամի հաղթահարման նպատակով ստեղծված Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի հիմքերը: Թուրքիայի ԱԳՆ-ն, Սիրիայի քիմիական օբյեկտներն ռմբահարելուց ժամեր անց, ողջունել է դրանք` կոալիցիայի գործողությունները համարելով համարժեք և հիմնավորված: Սա նույնպես դիվանագիտական շեշտակի հարված է Մոսկվային, որը Եռյակը և ռուս-թուրքական իբրև թե ռազմավարական հարաբերությունները համարում էր Պուտինի խոշոր ձեռքբերումներից մեկը:

Ամեն դեպքում` ակնհայտ է, որ գիշերվա ռմբահարումներից հետո ռուս-ամերիկյան, առհասարակ` միջազգային հարաբերությունները հայտնվել են նոր` լուրջ փորձության առջև: Գլոբալ դիմակայությունը` քաոսի և անկայունության էլեմենտներով, մոտենում է մեր տարածաշրջանին` հնարավոր ռիսկեր ծնելով նաև ԼՂ հակամարտության գոտում: Մի կողմից` փլուզվում է միջազգային հարաբերությունների այսօրվա համակարգն` իր երաշխիքներով, մյուս կողմից` համաշխարհային` թեկուզև կառավարելի քաոսը իրական է դարձնում լարվածության աճը, ընդհուպ` պատերազմի վերսկսման հնարավորությունը ԼՂ հակամարտության գոտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում