Հյուսիսային Կարոլինայի ռեստորաններից մեկում սկսել են անսովոր բուրգերներ վաճառել, որ բաղկացած է կոտլետից, պանիրից, չիլի սոուսից և խորոված մորմերից։

Այդպիսով, ռեստորանը հայտարարել է էկզոտիկ խոհանոցի վեցերորդ սեզոնի մասին։ Այս ռեստորանի ճաշացանկում կարելի է գտնել իգուանայից, պիթոնից, կոկորդիլոսից, կրիաներից և տարատեսակ միջատներից պատրաստված կերակրատեսակներ։
Այցելուներին առաջարկում են մասնակցել մրցույթին և փորձությունը սկսել մորմերից։ Նա, ով կկարողանա դա ուտել՝ որպես հիշատակ շապիկ կստանա նվեր։









































