«ԱՄՆ-ն արդեն մեկ տարի է, ինչ Սիրիայի հանդեպ չունի հստակ դիրքորոշում: Այդ ընթացքում Ռուսաստանը և Իրանը քայլեր արեցին Սիրիայում և Իրաքում համատեղ ազդեցություն ապահովելու ուղղությամբ, ինչը սպառնալիք է Իսրայելի համար»,- գրված է The Wall Street Journal-ի խմբագրականում:
Լրատվամիջոցի կարծիքով՝ Իրանի թիրախը Իսրայելն է, իսկ Իրանի նպատակը Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգ է պարունակում, որի մեջ, անկասկած, կներքաշվի ԱՄՆ-ն:

«Մոտ ժամանակներում խորհրդանշական հարվածերի անհրաժեշտություն չի լինի, որոնք ընդամենը կհաստատեն ԱՄՆ նախագահի թվիթը: Մեծ օգուտ չի լինի Ասադի մեկ կամ երկու օդային բազաների ոչնչացումից: Ռուսաստանը, Իրանը և Սիրիան կհամարեն, որ վերջին տարվա ընթացքում իրենց ձեռքբերումների համար էժան վճարեցին»,- գրում է թերթը:
«Այժմ՝ այս բարդագույն իրավիճակում, ԱՄՆ-ի խնդիրը զսպելուն ուղղված պատասխանի ձևավորորումն է: «Զսպումը» առանցքային բառ է: Անցյալ տարի ապրիլին սիրիական օդային բազային ուղղված հարվածը կարող էր զսպման գործոն լինել, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Պուտինը, Ասադը և Համենեին գործարք կնքեցին և առաջ շարժվեցին: Իսրայելը գիտակցեց, թե ինչ է դրված զոհասեղանին, և նրա ինքնաթիռները Սիրիայի ռազմական օբյեկտներին բազմաթիվ հարվածներ հասցրին, որոնք ուղղված էին Իրանին և Հեզբոլահին»,- ասվում է հոդվածում:

WSJ- ն առաջարկում է, որ Թրամփը ազգային անվտանգության թիմին և նրա դաշնակիցներին «ժամանակ տրամադրի ռազմավարություն մշակելու համար, որը աշխարհը կհամարի տարածաշրջանում ռուսական եւ իրանական ագրեսիայի զսպմանն ուղղված երկարաժամկետ խոստում: Անհրաժեշտ է թուլացնել սիրիական վարչակարգի ռազմական ներուժը:
Հնարավոր է, որ դա ներառի Պուտինի բլեֆը ռուսների կրած կորուստների մասին »:








































