Արևմտյան հայտնի երգիչների երգերն ընդգրկվել են Songs for the Philippines բարեգործական ալբոմում, որի վաճառքից գոյացած միջոցները կուղղվեն «Հայան» թայֆունից տուժած Ֆիլիպինների բնակիչներին՝ հայտնում է NME-ն:
Ալբոմում ընդգրկվել է 39 թրեք, այդ թվում՝ դասական ռոք-կատարողների (The Beatles և Բոբ Դիլան), ինչպես նաև ժամանակակից աստղերի (Ջասթին Բիբեր, Լեդի Գագա, Էմինեմ, Բեյոնսե ու այլք) երգերը:
CD-ների վաճառքից գոյացած գումարը կուղղվի Ֆիլիպինների Կարմիր խաչին: Բացի այդ՝ որպես օգնություն Ֆիլիպիններին կտրամադրվեն նաև iTunes-ի միջոցով ստացված դրամական միջոցները:








































