Thursday, 18 06 2026
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Ալբերտ Բոյաջյանն ի՞ր, թե՞ Իշխան Զաքարյանի համար է տուն կառուցում (լուսանկարներ)

Արդյոք Իշխան Զաքարյանը պնդո՞ւմ է, որ Երևանում իր նորակառույց շքեղ առանձնատան կառուցումը ֆինանսավորել է ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանն իր անձնական միջոցներից: Եթե այո, ապա ամերիկահայ գործարարն ինչո՞ւ է ֆինանսավորել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի շքեղ առանձնատան կառուցումը` հարցը երեկ ուղղեցինք Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: «Դա արդեն…»,- ասաց Ի. Զաքարյանն ու պատասխանը թողեց կիսատ:

Վերջերս մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն Ա. Բոյաջյանը Ի. Զաքարյանին թույլ է տալիս կառավարել իր անձնական հաշիվները: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամերիկահայ գործարարն Ի. Զաքարյանին ասել է, որ այդ հաշիվներից մի քանի միլիոն դոլար վերցրու և քո համար առանձնատուն կառուցի: «Հրապարակվել է այն, ինչ-որ կա»,- նորից կարճ պատասխանեց պարոն Զաքարյանը:

Ի. Զաքարյանի շքեղ առանձնատան պատմությունը քաղաքական և լրատվական դաշտում վերջերս արժանացավ բավականին սուր քննադատությունների: Իսկ քննադատությունները հիմնականում հնչում էին այն համատեքստում, թե տարբեր գերատեսչություններում խախտումներ, չարաշահումներ, բյուջետային գումարների յուրացումներ հայտնաբերող ՎՊ նախագահի աշխատավարձը բավարարո՞ւմ է մի քանի մլն դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու համար: Ինքը՝ ՎՊ նախագահը խուսափում է հրապարակավ խոսել այդ մասին, և ընդամենը մամուլում անուղղակիորեն ակնարկել է, թե իր տունը կառուցվել է Ա. Բոյաջյանի միջոցներով: Սակայն հրապարակված փաստաթղթերից պարզ չէ` Ի. Զաքարյանը Ա. Բոյաջյանի հաշիվները կառավարելիս այնտեղից ի՞ր, թե՞ ամերիկահայ գործարարի առանձնատունը կառուցելու համար պետք է գումարներ վերցնի: Հատկապես, որ Ա. Բոյաջյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասում է, թե ցանկանում է Հայաստանում տուն կառուցել ու այդ հարցում իրեն օգնում է իր լավ բարեկամ Ի. Զաքարյանը: Այժմ նաև տեղեկություններ կան, որ Ի. Զաքարյանը սկսել է կառուցել երկրորդ տունը՝ այս անգամ Ա. Բոյաջյանի համար:

«Առաջին լրատվական»-ը Ի. Զաքարյանից նաև հետաքրքրվեց` ՎՊ վերջին հաշվետվության աղմկոտ ներկայացումից հետո նա շարունակո՞ւմ է պնդել, որ բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկերի տակ է կամ պետական համակարգում համակարգային խախտումներ կան, թե՞ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակավ նկատողություն ստանալուց հետո, փոխել է կարծիքը: «Էլ չեմ պատասխանի, վերջ»,- ասաց նա ու հեռացավ:

Ի դեպ, Ի. Զաքարյանը երեկ Ազգային ժողով էր եկել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՎՊ 2014թ. ծրագիրը ներկայացնելու համար: Ծրագրում ընդգրկված էին 13 հարցեր՝ Առողջապահության, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տրանսպորտի և կապի նախարարություններում, Պետեկամուտների կոմիտեում և մի շարք այլ ոլորտներում ստուգումներ իրականացնելու մասին: Նիստից հետո ՎՊ նախագահը լրագրողներին խոստացավ, որ նախկինի նման ոլորտ առ ոլորտ ուսումնասիրություններ կատարելուց և դրանց արդյունքները ՎՊ խորհրդի նիստում քննարկելուց հետո պատասխանելու է լրագրողների հարցերին:

Վերջին ամիսներին, սակայն, Ի. Զաքարյանը հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանելուց: Իսկ նիստի ժամանակ նա միտք հայտնեց, թե գնումների գործընթացում որակը կարևոր է: Լրագրողների դիտարկմանը, թե հայտնի մալուխի պատմությունից հետո նրա տոնայնությունը փոխվել է` ինքը նախկինում ավելի շատ գինն էր կարևորում, Ի. Զաքարյանը պատասխանեց. «Խնդիրը դա չէ, խնդիրը նախահաշիվ կազմելու մեջ է: Երբ որ նույն մալուխը, նույն տախտակը, նույն փայտը, քարը շուկայում արժի X գին, մենք ընդամենը ասում ենք, թե նախահաշվում դրեք այդ գինը: Իսկ մեզ բոլորը բացատրում են, թե մեկը բարձր է դրվում, մյուսը ցածր է դրվում, բայց արդյունքում ինչ-որ մի թվի ենք հանգում: Ասում ենք, որ որոշակի ռիսկեր ենք տեսնում և դնում ենք խնդիր, որ այո, ուսումնասիրեք շուկան, տեսեք՝ ինչ գին է դրված, էդ գինը դրեք»:

Լրագրողները մեկ այլ դիտարկում ևս արեցին` ՎՊ-ն յուրաքանչյուր տարի տասնյակ ոլորտներ է ուսումնասիրում, հսկայական խախտումներ հայտնաբերում, մինչդեռ ընդամենը Սոցապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանն է պատասխանատվության ենթարկվել իր ղեկավարած համակարգում յուրացումներ թույլ տալու համար: Ի. Զաքարյանը չհամաձայնելով՝ պատասխանեց, թե Սևանում նույնպես մի քանի հոգի դատապարտվել են, բայց չմանրամասնեց, թե որ ոլորտում կամ ինչ չարաշահումներ կատարելու համար: «Վերջիվերջո, մենք մոտ 30 գործ ուղարկել ենք դատախազություն, և ոչ մի գործ չի մերժվել: Հարուցվել են քրեական գործեր, վնասներ են վերականգնվել»,- թեման այսպես եզրափակեց ՎՊ նախագահը:

http://168.am/wp-content/uploads/2013/11/liaz-2006.jpg

http://168.am/wp-content/uploads/2013/11/liaz-2009.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում