Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նոր սպառազինությունների ստեղծման մասին չեն ազդել ԱՄՆ–ի մարտավարական ծրագրերի վրա,– հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը։

«Ես մանրամասն ուսումնասիրել եմ ամեն ինչ (ինչ ասել է Պուտինը) և քննարկել եմ իմ մասնագետների հետ, ովքեր այդ թեմայից լավ են հասկանում։ Ոչինչ այն ամենից, ինչ այդ օրն ասել է Պուտինը, ոչ մի կերպ չի փոխել իմ մարտավարական հաշվարկները։ Ես նրան ինքն իր հետ հաջող սպառազինության մրցավազք եմ մաղթում»,– հայտարարել է Մեթիսը՝ ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ։











































