Բրիտանական թագավորական ընտանիքի ամեն մի նոր սերունդ խախտել և շարունակում է խախտել ավանդույթները։ Սակայն ոչ բոլորը. երեխայի սպասող զույգերը երեխայի սեռն իմանում են միայն ծննդաբերության ժամանակ։ Բայց, կարծես թե, արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը դեմ են գնացել ավանդույթներին նաև այս անգամ։
![]()
Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ–ները՝ Բիրմինգհեմում ֆուտբոլային խաղի ժամանակ Վիլյամը անկեղծացել է երկրպագուների հետ և բացահայտել է իրենց ապագա երեխայի սեռը։

–Ես մտադիր եմ պնդել, որ երեխային Ջեկ անվանեն,– հայտարարել է նա, սակայն, սթափվելուց հետո դադար է տվել և ավելացրել՝ կամ Ջեկի։

Հիշեցնենք, որ արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը երրորդ անգամ ծնողներ են դառնալու մոտ օրերս։ Սպասվում է, որ Քեյթը ծննդաբերելու է ապրիլի քսանից հետո։ Որոշ տվյալների համաձայն՝ ապրիլի 23-ին։ Դե ինչ, սպասենք Քենսինգտոնյան պալատից ստացվող նորություններին։





































