Friday, 19 06 2026
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը

Կառավարությունը կատարում է «Ազգ-բանակ» հայեցակարգը կյանքի կոչելու համար խիստ կարևոր 4-րդ քայլը. Վիգեն Սարգսյան

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ը կյանքի կոչելու առումով խիստ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության ծրագրից և վերաբերում էր բանակաշինությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

«Երկրորդ կարևոր քայլը իրավական էր: Մենք երկու կարևոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները և հարմարեցրեցինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրեցինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին: Երրորդ կարևոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է: Չորրորդ կարևոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի», – ասել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Այսպիսով՝ կառավարությունը սահմանել է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:

Սահմանվել են նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության (թեստավորման միջոցով), թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:

Սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները: Որոշման համաձայն սահմանվում են այդ զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով: Սահմանվում են նաև պատվովճարի տնօրինման ուղղությունները:

Սահմանվել է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման գործընթացների, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների և դրանց գործունեության կարգերի հաստատման, փորձաքննության եզրակացությունների ձևերի սահմանման, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը սահմանելու, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի պատշաճ իրականացումը, փորձաքննության կարգի նվազ խոցելիությունը և հանրային թափանցիկությունը, կբացառվեն ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գտնվող շենք-շինությունները և հողամասը հետ վերցնել և նվիրել Գյումրիի քաղաքային համայնքին՝ ըստ կարիքների օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում