2012-ի սկզբին Costa Concordia զբոսանավի վթարի ժամանակ անձնակազմի անդամներից մեկը հասցրել է խորտակվող նավի չհրկիզվող պահարանից դուրս բերել 1.245 մլն եվրո, որը նախատեսված էր աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար: Այս մասին հայտնում է rus.ruvr.ru-ն:
Վթարի մանրամասները հայտնի են դարձել երեքշաբթի օրը՝ նավի խորտակման գործի քննության ժամանակ:
Գումարը չհրկիզվող պահարանից փրկել է կապիտանի տեղակալ Ջովաննի Նոնիսը: Այն մասին, որ նա վերադարձրել է ողջ գումարը, վկայում է այն փաստը, որ նրա դեմ գողության մեղադրանք չի առաջադրվել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Վկայություն են տվել անձնակազմի անդամները: Գլխավոր մեղադրյալ կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն մեղադրվում է չկանխամտածված սպանության համար:
Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 9-10-ին:
Միջերկրական ծովում Costa Concordia-ի վթարի հետևանքով զոհվել էր 32 մարդ:







































