«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել վայրէջքը Քյոլնի օդանավակայանում:
Monarch ավիաուղիների չարտերային չվերթի անձնակազմը վերջին վայրկյանին նախազգուշացվել է, որ վայրէջք կատարելու դեպքում կարող է բախվել մեկ այլ օդանավի: Անհրաժեշտ էր միջոցառումներ ձեռնարկել` օդանավը նվազագույնը 400 մետր բարձրացնելու ուղղությամբ` բախումից խուսափելու նպատակով:
Միջադեպի արդյունքում տուժողներ չեն եղել: Հաջողությամբ վայրէջք կատարելուց հետո օդանավի անձնակազմը ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պատվիրակությունից` պատճառած անհարմարությունների համար:
The Guardian-ի փոխանցմամբ «կարմիր սատանաներ»-ի ֆուտբոլիստները բավականաչափ վաղեցած են եղել:
«Վայրէջք կատարեցինք Գերմանիայում… Քիչ առաջ… Կատարվածից հետո նոր եմ ուշքի գալիս»,- Twitter-ի իր էջում գրել է պաշտպան Ռիո Ֆերդինանդը:











































